Ով ինչին է ուշադրություն դարձնում (ՀՌԿԿ զեկույց)

Սույն զեկույցի նպատակն է քննել ԶԼՄ-ների աչառությունը միջազգային լրատվության, և հատկապես ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հաղորդումներում: Զեկույցի նյութը քաղված է առկա աղբյուրներից և լրացված` վերջերս Երևանում և Բաքվում ստեղծված ֆոկուս խմբերից հավաքված արդյունքներով, որ ավելի խորացնում և հստակեցնում են արդեն եղած տվյալները:

Զեկույցը եզրակացնում է, որ երկու երկրների մայրաքաղաքներում էլ ընդհանուր առմամբ` անկախ և անաչառ ԶԼՄ-ների հույժ կարիք կա: Սակայն ղարաբաղյան հակամարտության պարագայում Երևանի և Բաքվի բնակիչները տարբեր տեսակետներ ունեն ԶԼՄ-ների ազատության մասին և հակամարտությանը վերաբերող անաչառ հաղորդումները խնդրահարույց են համարում: