Տեղական ինքնակառավարումը Հայաստանում 2016

ՀՖՄ ՀԿ-ն, ՀՀ ՏԻ համակարգի ներդրումից ի վեր, իրականացնում է մոնիթորինգ ՀՀ ՏԻ բարեփոխումների ընթացքի նկատմամբ: Սկսած 2004 թվականից մինչև հիմա` ՀՖՄ-ն այդ ուղղությամբ հրատարակել է ութ գիրք, որոնցում ներառվել են մեկ կամ մի քանի տարիների զեկույցներ և տրվել են ՏԻ բարեփոխումների ընթացքի տարեկան վերլուծությունները և գնահատականները, ինչպես նաև արվել են համապատասխան եզրակացություններ ու հետագա տարիներին բարեփոխումների շարունակմանը վերաբերող մի շարք առաջարկություններ: