ՔՀԿ Կայունության Ռազմավարություն․ դրամաշնորհներ

ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհային ծրագրերը արդեն մեկնարկել են

«Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, բայց ՀԿ Դեպո ծրագրի շնորհիվ սկսեցինք հասկանալ ինստիտուցիոնալ զարգացման կարևորությունը և այս դրամաշնորհը բացառիկ հնարավորություն է, որ ուժեղանանք որպես կազմակերպություն, ստեղծենք համակարգեր ու դառնանք ավելի կայուն»,-իր խոսքում  նշեց Արթուր Ղազարյանը՝ Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ի նախագահը, ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհների մեկնարկման միջոցառման ժամանակ։

Քսանմեկ հասարակական կազմակերպություններ փետրվար-մարտ ամիսներից  սկսեցին իրականացնել «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհային ծրագրերը, որոնք ունեն ծրագրային երկու ուղղություն՝ ՔՀԿ ոլորտի զարգացման և ՔՀԿ-ի կարողությունների զարգացման համար։

ՔՀԿ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը չորսն են, որոնցից յուրաքանչյուրն ուղղված է ՀԿ-ների առանցքային խնդիրներին առանձին ուղղություններով.

«Այլընտրանքային նախագծեր» խումբ» ՀԿ

«Օրենսդրական այլընտրանք» ծրագիր

 «Օրենսդրական այլընտրանք» ծրագիրը նպատակ ունի զարգացնել ՔՀԿ-ների կարողությունները՝ օրենսդրական առաջարկներ ու նախագծեր կազմելու, Ազգային ժողով ներկայացնելու, մշակվող օրենքների նախագծերի քննարկմանը մասնակցելու տեսանկյունից: Հետևողական աշխատանքի արդյունքում ՔՀԿ-նրեը պետք է կարողանան հասնել նրան, որ այդ նախագծերն ընդգրկվեն ԱԺ օրակարգում։

«Օրենսդրական այլընտրանք» ծրագրի շրջանակներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և անհատները կծանոթանան օրենքով սահմանված բոլոր այն ձևերին, որոնցով նրանք կարող են իրենց մասնակցությունն ունենալ օրենքների ստեղծմանը կամ դրանց կատարելագործմանը։

«Օրենսդրական այլընտրանք» ծրագրի շրջանակներում ստեղծվել է երեք ձեռնարկ և երեք հոլովակ

Քաղհասարակության կազմակերպությունների մասնակցությունը օրենսդրական նախաձեռնություններին 

Օրենսդրական նախաձեռնություն կազմելու գործնական հմտություն

Ինչպես դառնալ օրենսդիր. ինչպես փոփոխություն անել Սահմանադրությունում

Դարձիր Օրենսդիր 

Ինչպես դառնալ օրենսդիր. քաղաքացիական նախաձեռնություն 

Ինչպես դառնալ օրենսդիր. ինչպես փոփոխություն անել Սահմանադրությունում 

 

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«Բաց տվյալների բանալի» ծրագիր

 «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն «Ամփոփ Մեդիա» նախաձեռնության հետ համատեղ իրականացնելու է «Բաց տվյալների բանալի» 6-ամսյա անվճար կրթական ծրագիրը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Ծրագրի նպատակն է ՀԿ ներկայացուցիչներին ապահովել բաց տվյալներից օգտվելու այնպիսի կարողություններով և գործիքներով, որոնք կիրառելի կլինեն ՀԿ-ների ամենօրյա գործումկնպաստեն տվյալների հետ աշխատանքում գրագիտության մակարդակի բարձրացմանը, միևնույն ժամանակ կուժեղացնեն ՀԿ-ներին և նրանց աշխատանքն արդյունավետ կդարձնեն:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (CDPF)

Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն

Ինչպե՞ս իրականացնել սոցիալական ձեռնարկատիրություն ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Սոցիալական Ձեռներեցի Կենտրոնը ստեղծվել է, որ օգնի Արմավիրի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի այն ՀԿ-ներին, որոնք ցանկանում են ստեղծել կամ զարգացնել իրենց սոցիալական ձեռներեցությունը: ՔՀԿ-ներին ոլորտային փորձագետները տրամադրելու են թիրախավորված խորհրդատվություն. բիզնես պլանավորում, բիզնեսի և ֆինանսների կառավարում, ՍՁ հաշվապահություն, ֆինանսական և հարկային հաշվետվություններ, լիզինգ, վարկեր և փոխառություններ, իրագործելիության վերլուծություններ, ռիսկերի գնահատում, բիզնեսի շուկայավարություն, հաճախորդների նպատակային խմբերի սահմանում, մրցակցություն, արտադրանքի ներկայացում, գովազդ և այլ թեմաներով՝ կախված ծրագրում ընդգրկված սոց. ձեռնարկության կարիքներից:

Մանկական զարգացման հիմնադրամ

Սովորենք խաղալ, որ կարողանանք զարգացնել

Ծրագրի նպատակն է զարգացնել երեխաներին մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններում աշխատող մասնագետների՝ դիդակտիկ նյութերով և խաղերի միջոցով աշխատելու կարողությունները, որը կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Նախատեսվում է ստեղծել գործիք-մոդուլ, որը կզարգացնի դիդակտիկ նյութերով և խաղերի միջոցով աշխատող մասնագետների կարողությունները։ Այդ գործիքով վերապատրաստում անցած մասնագետները ծրագրի ավարտին կստեղծեն երեխաների կարողությունները զարգացնող երկու նոր խաղ։

ՔՀԿ-ի կարողությունների զարգացմանն ուղղված դրամաշնորհների հիմնական նապատակը ՀԿ-ի համակարգերը, կանոնակարգերն ու ընթացակարգերը, հաղորդակցությունը և անձնակազմի կարողությունները զարգացնելն է: Ակնկալվում է, որ կազմակերպությունները ծրագրերի շնորհիվ կդառնան ավելի կայուն և կբարելավեն իրենց գործունեությունը՝ կազմակերպության նպատակին առավել արդյունավետ կերպով հանելու համար: Ծրագրերը գնահատող հանձնաժողովը մրցույթային կարգով ընտրել է 17 ծրագիր.

 

Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ

«ԱԶԿ ՀԿ Էլեկտրոնային Կառավարման Համակարգ» ծրագիր

 

«Ֆոկուս» արվեստի ՀԿ

«Կրթական-հետազոտական գրադարանի զարգացում» ծրագիր

 

Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ 

«ՀԿ Ինստիտուցիոնալ Զարգացում Հանուն Կայուն Գործունեության» ծրագիր

 

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ   

«4ց» աղքատության հաղթահարման այլընտրանքային մեթոդներ մեդիա վիզուալացման և ցանցային աշխատանքի միջոցով» ծրագիր

 

«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ     

«Կայուն կազմակերպություն-արդյունավետ շահերի պաշտպանություն» ծրագիր

 

«Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ 

«Ինստիտուցիոնալ զարգացում՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագիր

 

Սպիտակի Հելսինկյան Խումբ իրավապաշտպան ՀԿ     

«ՀԿ-ի հզորացում» ծրագիր

 

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ     

«Ճանաչում, արտաքին հաղորդակցություն՝ հանուն կազմակերպության հզորացման» ծրագիր

 

Հայ գրքի կենտրոն ՀԿ

«ՄԵԿՆԱՐԿ. երիտասարդական գրահավաք» ծրագիր

 

«Սկարպ» Առողջական Կենտրոն ՀԿ

«ՀԿ Բարեփոխում և կայունություն» ծրագիր

 

«Սոսե» Կանանց Հիմնահարցեր ՀԿ

«ՀԿ-ի կայուն զարգացման ապահովում» ծրագիր

 

Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ

«Լրագրողական վերահսկողություն մարդու իրավունքների ոլորտում» ծրագիր

 

ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա ՀԿ       

«Ասոցիացիայի հզորացում» ծրագիր

 

Աստղավարդ Հաշմանդամ Երեխաների Ծնողների ՀԿ   

«Նոր ուղի» ծրագիր

 

Ազատան համայնքային կենտրոն ՀԿ       

«Բարեկամի ձեռք» ծրագիր

 

Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն ԲՀԿ        

«Ապահովությունը և գիտելիքը կայուն ապագայի երաշխիք» ծրագիր

 

«Մայրի» ՀԿ     

«ՀԿ-ի՝ մեթոդական, կիրառական և հետազոտական կենտրոն զարգացմանը ուղղված միջոցառումներ» ծրագիր:

 

****

Այս ծրագրերի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով (USAID Armenia), «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում:

Այս ծրագրերին մասնակցելու, նորություններին և հնարավորություններին ծանոթանալու համար կարող եք հետևել www.hkdepo.am կայքին և ՀԿ Դեպո ծրագրի ֆեյսբուքյան էջին:

 

 

Ավելին