Տաթևիկ Փափազյան

Tatevik Papazyan

Տաթևիկ Փափազյան

Ծրագրի համակարգող

Տաթևիկ Փափազյանը ԵՀՀ-ին է միացել 2017թ.ի հունվարից որպես կամավոր: Այնուհետև աշխատել է ԵՀՀ միջսահմանային ծրագրերի (Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան) շրջանակում: 2018թ.-ից սկսած աշխատում է որպես Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը և Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագրերի օգնական: Հիմնականում համակարգում է ՀՀ 8 մարզերում տեղակայված ինֆոտնային ցանցի գործունեությունը վերը նշված ծրագրերի շրջանակում, որն իրենից ենթադրում է մեդիագրագիտության, քննադատական մտածողության խթանում, ինչպես նաև հանրային մասնակցության ապահովում համայնքային խնդիրների լուծման գործընթացում: Գրում է հոդվածներ ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում թողարկվող «Համայնք-ՀաՄաՏեղ» թերթի համար։ Տաթևիկը նաև համակարգում է ՄՏՔՄ և ՀաՄաՏեղ ծրագրերի շրջանակում ֆինանսավորված փոքր  ծրագրերի իրականացումը։

2017թ․ դեկտեմբերին մասնակցել է International Alert-ի կողմից կազմակերպված “Institute on Critical Thinking, Leadership and Advocacy” թրեյնինգին։

Մինչև ԵՀՀ-ին միանալը Տաթևիկը աշխատել է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում որպես օպերատոր և սպասարկող։

Տաթևիկն ունի բակալավրի և մագիստրոսի աստիճան։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Ֆինանսական ֆակուլտետի Ապահովագրական գործ բաժինը 2016թ․։