Ջուլյա Սահակյան

Julia Sahakyan

Ջուլյա Սահակյան

Նախագծի ղեկավար

Ջուլյա Սահակյանը միացել է ԵՀՀ աշխատակազմին 2016 թ. որպես Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը և Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագրերի օգնական։ Մինչ այդ, Ջուլյան աշխատել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում որպես կրտսեր դրամաշնորհառու և հետագայում որպես ծրագրի օգնական։ Ջուլյան աշխատել է նաև ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրում (ՀԱԺԱԾ) որպես կրտսեր փորձագետ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Ջուլյան կամավորության փորձ ունի Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, Կովկասի Ինստիտուտ գիտահետազոտական կենտրոնում և այլն։

Ջուլյան ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսական ծրագիրը, ինչպես նաև Ռիգայի իրավունքի բարձրագույն դպորցի տնտեսագիտության և իրավունքի ծրագիրը։

Նա մասնակցել է նաև մի շարք դասընթացների և սեմինարների անվտանգության, կոնֆլիկտների և այլ ոլորտներում։