Ուսուցողական այցեր

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը կազմակերպում է ուսուցողական այցեր, որոնցից է «Փորձի փոխանակում մասնագիտական զարգաման համար» ծրագիրը։

Եթե Դուք անհատ եք, որևէ համալսարան ներկայացնող դասախոս (կամ մասն եք դասախոսական խմբի), հետազոտության մասնագետ, քաղաքական հարցերով փորձագետ կամ որակավորված մասնագետ, որ կարիք ունի հարուստ փորձով, հմտություններով և գիտելիքներով հագեցած գարնանային, ամառային կամ աշնանային մասնագիտական արձակուրդի, եթե փնտրում եք տարբերվող միջոց ձեր կարիերայի նպատակտներն իրագործելու համար, ապա Հայաստան այցելեը լավագույն միջոցն է մասնագիտական աճ գրանցելեու համար։

Այսպիսի փոխանակման առավելություններից մեկն այն է, որ Հայաստանն ունի թեմաների բազմազանություն՝ ներառյալ կրթությունը, շրջակա միջավայրը, սոցիալական գործընթացները, ձեռներեցությունը, ակտիվ ՏՏ արդյունաբերությունը, երիտասարդական նախաձեռնությունները, միգրացիան և վերաինտեգրումը, արդարադատությունը և մարդու իրավունքները և խաղաղարությունը

 

Ինչու՞ անցկացնել ուսնակությունը Հայաստանում

 

Հայաստանը հետսովետական երկիր է, որն անկախացել է 1991 թվականին․այն գտնվում է քաղաքական և մշակութային զարգացումների առումով մի հետաքրքիր տարածաշրջանում` Հարավային Կովկասում։ Տարածաշրջանը բնորոշվում է մի կողմից զարմանալի կենսաբազմազանությամբ, հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, և մյուս կողմից, տարածաշրջանում չկարգավորված հակամարտություններով։ Միևնույն ժամանակ, չնայած առկա հակամարտություններին, Հայաստանում և հարևան երկրներում ճանապարհորդելն ու բնակվելը հարաբերականորեն անվտանգ են։

Հայաստանումում գործում են առաջադեմ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, աշխատում են կրթված բազմապրոֆիլ մասնագետներ, կան հետազոտական ​​կենտրոններ, համալսարաններ, մեդիա և այլ կազմակերպություններ։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ոչ միայն նախագծում է միջազգային ուսնակության ծրագիրը, այլև աջակցում է կազմակերպական բոլոր հարցերում։ Մենք դիմավորում ենք ժամանելիս, ճանապարհում և ուղեկցում ողջ ընթացքում: Դուք ձեզ կզգաք ապահով, պաշտպանված, ձեր կողքին և անհրաժեշտության դեպքում ողջ ծրագրի ընթացքում կլինեն ուղակցողներ և մենթորներ: Մենք նաև ուրախ կլինենք սովորել ձեր փորձից և մեզ հետ կիսած ձեր գաղափարներից։

Եթե նույնիսկ դուք ունեք սահմանափակ ժամանակ Հայաստան այցելելու համար (5-7օր), ապա պետք չէ մտածել, որ այս նոր փորձը մեծ ազդեցություն չի կաչող ունենալ ձեր աշխատանքային/մասնագիտական զարգացման և կյանքի վրա։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ոչ միայն նախագծում է միջազգային ուսնակության ծրագիրը, այլև աջակցում է կազմակերպական բոլոր հարցերում։ Ծրագրում ներգրավված մենթորները և ուղեկցողները դիմավորում են հյուրին և ճանապարհում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, աջակցում ուսանկության ամբողջ ընթացքում։

 

Ին՞չ ենք առաջարկում մենք

 

ԵՀՀ-ն ունի մեծ փորձառություն ուսանողների և նրանց պրակտիկայի տեղակայման հարցում։ Ծրագրի շրջանակում ԵՀՀ-ն առաջարկում է համապատասխան տեղեր համալսարաններում, ձեռնարկություններում, պետական մարմիններում և  ՀԿ-ներում, լուծում բոլոր այն հարցերը, որոնք կարող են առաջանալ և՝ նպաստում ուսնակության արդյունավետությանը: ԵՀՀ-ն ամենօրյա կապի մեջ է լիոնւմ ուսանողների, ինչպես նաև նրանց ուսնակությունն իրականացնող կազմակերպության հետ, որպեսզի գնահատի ուսանողի ներգրավվածության մակարդակը և բավարարվածությունը գործընթացից:

Բացի ուսնակության կազմակերպումից, ԵՀՀ-ն ապահովում է ուսանողների համար անվտանգ և հաճելի միջավայր, մշակութային հետաքրքրաշարժ ուղևորություններ Հայաստանում: Ուսանողների հարմարավետության համար ԵՀՀ-ն նրանց տրամադրում է նաև կացարան, առողջության ապահովագրություն, իրականացնում է կողմնորոշիչ հանդիպում և օգնում նրանց ամենօրյա կարիքների հարցերում:

 

Ծրագրի մասին

 

«Փորձի փոխանակում մասնագիտական զարգաման համար» ծրագիրը հարմար է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են համատեղել իրենց ակադեմիական և գործնական հետաքրքրությունները։ ԵՀՀ-ն ստանձնում է պարտավորություն առաջարկել ուսանողներին հետաքրքրող կազմակերպություններ: Մասնակիցների նպատակների և կարիքների վրա հիմնվելով՝ ԵՀՀ-ն օգտագործել է հետևյալ կառուցվածքը նախապես քննարկված և համաձայնեցված փոխանակման համար։ Կառուցվածքը կարող է փոփոխվել ժամանումից հետո՝ կախված պայմաններից և հանգամանքներից։

 

  1. Նախապատրաստական աշխատանք շահագրգիռ կողմերի հետ (կարիքի գնահատման վրա հիմնված այցի նպատակը՝ նշելով համապատասխան հետաքրքրության ոլորտներն ու թեմաները)։
  2. Նախնական օրակարգի պատրաստում՝ ըստ փորձագետների և հաստատությունների պրոֆիլների։
  3. Հաշվի առնել քննարկումները, համաձայնությունները, առաջարկությունները և պայմանագրի կնքումը/պատրաստումը։
  4. Կազմակերպչական աջակցություն կացարանի, ուղևորափոխադրման և մշակութային իրադարձությունների հարցերում։
  5. Ուսումնական այցերի պլանավորում և իրականացում (հնարավորության դեպքում՝ այցի կողմնորոշում և նախնական փորձարկում)։
  6. Հետադարձ կապ, քննարկում և քաղված դասեր (խմբային քննարկում  մինչ մեկնումը, ինչպես նաև հետգնահատում)։
  7. Այցի գնահատում և հաշվետվության պատրաստում։

 

Տարբեր կազմակերպությունների հետ մեր ամուր կապերի վրա հիմնվելով՝ մենք երաշխավորում ենք, որ ուսումնական այցը կօգնի մասնակիցներին զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները և գիտելիքները իրենց հետաքրքրությունների շրջանակներում, ինչպես նաև ստեղծել համակարգ հետագա փորձությունների համար։

 

Ի՞նչ արդյունքներ կունենա միջազգային ուսնակությունը

 

  • Ձեր կարիքներին, փորձին և նպատակներին հարմարեցված փորձառություն,
  • Ուսումնական այցը նախապես կհարմարեցվի ձեր կարիքներին, նախօրոք կքննարկվի և կկազմվի այցի հնարավոր կառուցվածքը,
  • Հաջորդ քայլը սկզբնական այցի համաձայնությունն ու փոփոխությունն է
  • Հյուրընալ կազմակերպությունները համապատասխան ոլորտների փորձագետների հետ կաշխատեն պայմանագրերի, մանրամասն օրակարգի քննարկման վրա,
  • Ուսումնական այցը ձեզ հնարավորություն կտա ստանալ տարբեր ոլորտներում գործնական փորձ (լսարան, քաղաքականություն, կազմակերպչական և ինստիտուցիոնալ)՝ զարգացնելով գործնական հմտություններ, որոնք ճանապարհ կհարթեն ձեր ապագա մասնագիական հաջողությունների համար։
  • Պետական բարեփոխումներում, քաղաքական համակարգերում, կրթությունում, գիտությունում, ՏՏ-ում, մշակութում և արվեստում, քաղաքացիական հասարակություններում, արդարադատությում, մեդիայում, քաղաքներում, գյուղերում, մասնավոր սեփականությունում, քաղաքացիական բարեկեցությունում, բարեգործության մեջ, հակամարտությունների/ կոնֆլիկտների լուծման, գիտակցության մեջ, խաղաղարության, միջազգային զարգացման և այլ թեմաներում հետաքրքրված մասնակիցների կողմից հեռանկարի գիտակցումը
  • Տարածաշրջանի բացահայտում, համագործակցություն փորձագետների և ուսնակների հետ։

 

ԵՀՀ-ի մասին

 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տեսլականն է նպաստել, Հարավային Կովկասի՝ խաղաղ, հակամարտություններից զերծ և համագործակցող տարածաշրջանի կայացմանը, որն աչքի կընկնի քաղաքացիների ներգրավման բարձր մակարդակով, սոցիալապես պատասխանատու ձեռներեցութամբ ու կայուն, պատասխանատու և արդյունավետ հասարակությամբ: Այդ նպատակների համար ԵՀՀ-ն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված Հայաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդմանը և Հարավային Կովկասում համագործակցությանը: Քանի որ տարածաշրջանը քաղաքականապես անկայուն է, առկա են ռազմական դիմակայություններ, տնտեսական ճգնաժամ և սահմանափակ համագործակցություն, մենք պետք է օգտագործենք համայնքային ակտիվության և տեղական բարեգործության ներուժը՝ մեր նպատակներին հասնելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատեք Մարինա Այվազյանի հետ, e-mail: [email protected]