Խորհրդատվություն

Կազմակերպությունների զարգացման խորհրդատվական ծառայություններ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) ունի խորհրդատվության հարուստ փորձ տարբեր ոլորտներում: Մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ), քաղաքացիական ակտիվ խմբերին, երիտասարդական շարժումներին և բոլոր այն անհատներին, որոնք գտնվում են ոչ ֆորմալ խմբեր ձևավորելու և իրենց գործող կառույցը զարգացնելու գործընթացում՝ գերազանց կառավարմամբ, կազմակերպական կատարելության նոր չափանիշներով, որոնք հիմնված են սեփական փորձառության և տարիների ընթացքում կուտակված լավագույն աշխատող օրինակների վրա:

Մենք ձգտում ենք շարունակաբար կատարելագործել տրամադրվող ծառայությունները և ընդարձակել դրանց ցանկը՝ այդպիսով ապահովելով մեր շահառուներին, գործընկերներին և քաղհասարակության կառույցները ներկայացնող տարբեր անհատներին, կազմակերպական և խորհրդատվական նոր գործիքակազմով:

Ստորև ներկայացված է խորհրդատվական ծառայությունների այն ոչ ամբողջական ցանկը, որը կարող է նաև համալրվել հաճախորդների կարիքներից ելնելով՝

  • ՔՀԿ-ի կառավարում. խորհուրդներ, անդամներ, գործընկերներ, դրանց աշխատանքի կազմակերպման ձևերը,
  • Կազմակերպության իրատեսական ռազմավարության մշակում,
  • Կանոնակարգեր և ընթացակավեր դրանց կիրառման ձևերը,
  • Ծրագրի մշակում, ֆինանսական պլանավորում, առաջարկի մշակում, առաջարկի փաթեթի ներկայացում
  • Դրամաշնորհների կառավարում,
  • Մարդկային ռեսուրսների կառավարում(աշխատանքային հարաբերությունների կանոնակարգում, աշխատանքային ընթացակարգեր, աշխատավարձ, կամավորներ,  փորձնակներ, խորհրդատուներ և այլն),
  • Ծրագրի կառավարում,
  • Կոնսորցիումների կառավարում,
  • Ծրագիր առաջարկի կազմում և ներկայացում,
  • Հաղորդակցություն և հանրային կապեր (արտաքին հաղորդակցություն, հանրության հետ կապեր, նյութեր, էլեկտրոնային գործիքներ և այլն),
  • Կազմակերպության ֆինանսական կայունության պլանավորում խելամիտ բյուջեի ձևավորում, ֆոնդհայթայթում, ծրագրերի ֆինանսական կառավարում և այլն,
  • Ֆոնդահայթայթում Դոնորների տեսակներ և նրանց առանձնահատկությունները, համակարգային ֆոնդահայթայթման գորցողություններ։

Խորհրդատվական փաթեթը ամբողջացնելու համար ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացված ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի համար հարմարեցված ՔՀԿ-ների կարողությունների զարգացման գործիք: Զարգացման գործիքի նպատակն է՝ աջակցել ոչ-առևտրային կազմակերպությունների կազմակերպական կարողությունների գնահատմանը և զարգացմանը։ 

Խորհրդատվության գործընթացը կազմակերպվում է ՀԿ ոլորտում փորձառու մասնագետների աջակցությամբ, որոնց մասին տեղեկատվությունը կարող եք գտնել ՀԿ Դեպո պորտալում`http://www.hkdepo.am/hy/experts։ Ի թիվս նշվածի՝ ԵՀՀ-ն ստեղծել և ամբողջացրել է մեծ քանակի տեղեկատվական և կրթական ռեսուրսներ ազատ օգտագործման համար, որոնց մասին տեղեկատվությունը կարող եք գտնել ՀԿ Դեպո պորտալում ՝ https://www.hkdepo.am/hy/resources, https://epfarmenia.am/Jam-Session