CCCS_Bulletin_eng

Հրապարակվել է ՔՄՀԿ վերլուծական տեղեկագրի 15-րդ համարը

Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծական տեղեկագրի 15-րդ համարը պարունակում է հինգ գրախոսված գիտական հոդված և գրքի երկու գրախոսություն։ Աշխատանքները անդրադառնում են Կովկասում և Մերձավոր Արևելքում սոցիալ-մշակութային, քաղաքական, կրոնական զարգացումներին։ Որոշ հոդվածներ նպատակ ունեն գիտական դաշտում նոր բանավեճեր առաջացնել, որոնք գիտնականներին կմղեն տարածաշրջանի ուսումնասիրման նոր հարցեր քննարկել։

Ուրախ ենք տեղեկացնել, որ գրախոսություններից մեկը ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ԵՀՀ համալսարան շարքը» հոդվածն է, որում ներկայացվում է շարքը, դրա մաս դարձած գրքերը, շարքի նշանակությունը և ոչ միայն։

Տեղեկագիրն առցանց հասանելի է այստեղ։

 

Ավելին