Մարդամեջ-2022» սոցիալական նորարարության հավաք Մասնակցության հրավեր (փակված է)

jjj

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության. Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում հրավիրում է 18-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Մարդամեջ-2022» սոցիալական նորարարության հավաքին։ Մենք փնտրում ենք ակտիվ և ստեղծագործ երիտասարդների, ովքեր ցանկանում են իրենց համալսարաններում և համայնքներում իրականացնել նորարարական ծրագրեր։

Մասնակցության կարգը

«Մարդամեջ» հավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հունիսի 19-ը ներառյալ։

«Մարդամեջի» մասին և մասնակցության պայմանները

«Մարդամեջ» եռօրյա հավաքը կիրականացվի 2022 թվականի հուլիսի 7-9-ը, որտեղ Երևանից և բոլոր տասը մարզերից ընտրված մասնակիցները տեղում դուրս կբերեն համալսարանական խնդիրները հասցեագրող գաղափարներ։ Այնուհետև, թիմային աշխատանքի միջոցով դրանք կվերածվեն իրագործելի ծրագրերի։ Մշակվելիք ծրագրերի արդյունքում կստեղծվեն օնլայն և օֆֆլայն գործիքներ, որոնք կնպաստեն համալսարանական խնդիրների լուծմանը կամ հասցեագրմանը։ Հավաքի վերջին օրը մշակված ծրագրերը կներկայացվեն ընտրող հանձնաժողովի անդամներին։ Քննարկման արդյունքում ընտրված լավագույն ծրագրերը կֆինանսավորվեն, և հաղթող թիմերի մասնակցիները հնարավորություն կստանան իրենց մշակած սոցիալ-նորարարական ծրագրերն իրագործել իրենց համալսարաններում և համայնքներում։ Սա նշանակում է, որ մասնակիցները պետք է հաշվի առնեն, որ ներգրավվածությունը կարող է չսահմանափակվել միջոցառման երեք օրերով։ Հաղթելու դեպքում մասնակիցները պետք է կարողանան մոտակա 4-6 ամիսների ընթացքում ժամանակ հատկացնել ծրագրի իրագործման համար։

Մասնակցությունը հավաքին անվճար է, մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունն է երեք օր: Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Նանե Պասկևիչյանին՝ գրելով [email protected] էլ․հասցեին կամ զանգահարելով +374077 06 04 89 հեռախոսահամարին։

Մարդամեջ սոցիալական նորարարության հավաքի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ հաճախ տրվող հարցերի բաժնում կամ կապ հաստատելով նշված կոնտակտային անձի հետ։

 

***

«Մարդամեջ-2022» սոցիալական-նորարարության հավաքը կազմակերպվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան):