ggrn

Գագարին նախագծի մասին

Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Հասանելի է այստեղ։

 

 

Վերջին օրերին հանրությունը ծանոթացավ և մեծ ոգևորությամբ ընդունեց ԴԱՐ հիմնադրամի և MVRDV ճարտարապետական և քաղաքային նախագծման ընկերության ներկայացրած հայեցակարգը․ Գագարին հովտի ապագայի բազմագույն, նորարարական մոդելը գրավեց շատերի ուշադրությունը, մեր երազանքը դարձավ ամենքինը։

Իսկ այսօր մենք կներկայացնենք, թե ինչ ճանապարհ է անցել նախագծի թիմը նախորդ երկու տարիներին՝ բազմագիտակարգ հետազոտությունների միջոցով ստանալով այն ամուր գիտական հենքը, որը հնարավոր դարձրեց հայեցակարգի ստեղծումը։

Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին և ընկերներին, ովքեր հավատացին գաղափարին և իրենց ներդրումն ունեցան նախագծի կայացման գործում։ Եվ իհարկե, շնորհակալություն համայնքների բնակիչներին՝ վստահության, համագործակցության և սեփական տան, հողի հանդեպ ցուցաբերած հոգածության համար։

Ավելին