Partnership_for_Justice

Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ. Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին (փակված է)

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հայաստանյան շահույթ չհետապնդող կազմակերպությունների (ՀԿ, Հիմնադրամ և այլն) և անհատների համար։

Մրցույթի նպատակն է  նպաստել Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության անկախության և անաչառության ապահովմանը, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, դատական համակարգում առկա խնդիրների վերլուծության իրականացմանը, այդ թվում, ՀՀ կառավարության 2019թ․ հոկտեմբերի 10-ի N1441-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարական ուղղություններով․ 

  • Վարչական մարմնում բողոքարկման մեխանիզմներ,

  • Հանրային պաշտպանի գործունեություն,

  • Դատական իշխանության անկախության և անաչառության ապահովում,

  • Դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավում,

  • Դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի, թե որքանով է ծրագիրն անդրադառնում բարեփոխումներում  հանրային մասնակցությանը և վերահսկողությանը։  Նախընտրություն կտրվի ծրագրային այն առաջարկներին, որոնք հաշվի կառնեն կանանց ներգրավվածությունը բոլոր գործընթացներում և կառաջարկեն նորարար լուծումներ։

Ծրագրերը պետք է նաև հաշվի առնեն Կորոնավիրուս (COVID-19)-ով պայմանավորված հնարավոր ռիսկերը, և առաջարկեն նաև այս ռիսկով պայմանավորված արդյունավետ գործողությունների ուղղություններ։

Մրցույթին դիմելու կարգը․

Մրցույթին կարող են դիմել ինչպես իրավաբանական անձինք, այնպես էլ անհատներ։

Դրամաշնորհի նվազագույն շեմ չկա, կարող եք դիմել նաև փոքր գումարների առաջարկներով։

  • Իրավաբանական անձանց մեկ դրամաշնորհի չափը կարող է կազմել առավելագույնը 7,000,000 ՀՀ դրամ, բացառիկ դեպքերում դրամաշնորհի գումարը կարող է նաև ավելի մեծ լինել։

  • Անհատներին տրամադրվող մեկ դրամաշնորհի չափը կարող է կազմել մինչև 2,500,000 ՀՀ դրամ (նշված գումարը ներառում է հարկերը), բացառիկ դեպքերում դրամաշնորհի գումարը կարող է նաև ավելի մեծ լինել։

Հայտերի գնահատման և ընտրության չափանիշները․

 

Չափանիշ

Միավոր

1

Ծրագրի ակտուալությունը և կարևորությունը 

30
2

Ներկայացված ծրագրով ակնկալվող արդյունքների համապատասխանությունը ծրագրի նպատակին, խնդիրներին և Հայաստանի կարիքներին

25
3

Ծրագրի գործողությունների և արդյունքների չափելիությունը, հստակությունը և նորարարությունը

20
4

Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը/համաչափությունը

23


Մրցույթի շրջանակում չեն ֆինանսավորվում․

  • Մասնակցություն կոնֆերանսների, դասընթացների, դատախաղերի կամ այլ միջոցառումների,
  • Քաղաքական կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները,

  • Ապրանքների ձեռքբերումը ոստիկանության կամ իրավապահ մարմինների այլ գործողություններին աջակցելու համար,

  • Վերանորոգման աշխատանքները։

Դիմումատուն կարող է սարքավորումներ (այդ թվում համակարգչային ծրագրեր) ձեռք բերել այն դեպքում, եթե դրանց կարիքը բխում է որոշակիորեն նշված գործողություններից։ Գույքի կամ սարքավորումների արժողությունը չի կարող գերազանցել ծրագրի բյուջեի 15%-ը։

Դրամաշնորհի տևողությունը․

Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված ժամկետը մինչև 7 ամիս է։ Ծրագրի իրականացման ընթացքում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և գործընկեր կազմակերպությունները  կարող են տրամադրել խորհրդատվություն բովանդակային և տեխնիկական հարցերով։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը և անհրաժեշտ փաստաթղթերը․

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2021 թվականի ապրիլի 15-ն է։ Ծրագրին մասնակցելու համար իրավաբանական անձ հայտատուները պետք է լրացնեն ստորև ներկայացված փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով:

  1. Հայտադիմում (Annex 1_Application form)

  2. Ծրագրային բյուջե (Annex 2_Budget),

  3. Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճեն,

  4. Կազմակերպության կանոնադրության գլխավոր էջ(եր)ի պատճեն, որում արտացոլված են նպատակն ու առաքելությունը։

Ծրագրին մասնակցելու համար անհատ հայտատուները պետք է լրացնեն ստորև ներկայացված փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով:

  1. Հայտադիմում (Annex 1_Application form),

  2. Ծրագրային բյուջե (Annex 2_Budget).

Նշում՝ առաջարկը պետք է կազմված լինի հայերեն կամ անգլերեն լեզվով, համակարգչային Word ծրագրով, Sylfaen տառաձևով, 11 տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Կցված հավելվածները պարտադիր չէ, որ համապատասխանեն սույն պայմաններին

Հայտերը ուղարկել՝  [email protected]  էլ․ հասցեով՝ էլեկտրոնային նամակի վերնագրում (subject line) նշելով “Justice_Reform_Grants_Competition”։

Մանրամասների համար կարող եք դիմել Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ծրագրի ղեկավար Տաթևիկ Ղարիբյանին՝  էլ. հասցե՝ [email protected] կամ +37491 501027 հեռախոսահամարով։

Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին ծրագիրը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի և Իրավունքի ուժ ՀԿ-ի հետ համատեղ։ 

Ավելին