Ecosoc

ԵՀՀ-ին շնորհվեց ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հատուկ խորհրդատվական կարգավիճակ

2020 թ. հունիսի 24-ին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը հավանություն տվեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամին հատուկ խորհրդատվական կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Հասարակական կազմակերպությունների հանձնաժողովի առաջարկությանը։ Այս պարտավորեցնող կարգավիճակը կխթանի ԵՀՀ-ի սոցիալական արդարության և տնտեսության ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու նպատակի իրագործմանը, մարդու իրավունքների և խաղաղարարության գործընթացներին ուղղված աշխատանքին։

Խորհրդատվական կարգավիճակը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ՄԱԿ-ի համակարգին հասանելիություն ունենալու հիմնական միջոցներից է։ Կարգավիճակ ունեցող կազմակերպությունները կարող են բանավոր և գրավոր զեկույցներ ներկայացնել ՄԱԿ-ի ժողովներին, խորհրդակցություններ անցկացնել Տնտեսական և սոցիալական խորհրդի և դրա օժանդակ մարմինների հետ, կազմակերպել միջոցառումներ ՄԱԿ-ի տարածքում:

 

Ավելին