Համակարգային կոռուպցիան վերացել է, բայց․․․ զրույց Միքայել Հովհաննիսյանի հետ

«Որպեսզի նվազեցնել որևէ իշխանության կոռուպցիոն ռիսկերը, պետք է իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որպեսզի Փաշինյանի թիմը հետագայում, հաջորդ իշխանությունները, դրանից հետո եկող իշխանությունները շատ ավելի քիչ հնարավորություն, հավանականություն ունենան կոռուպցիայի, քան ունեն այսօր։

Ի՞նչ ա պետք դրա համար անել․ բազմաթիվ օրենսդրական, կառուցվածքային, ինստիտուցիոնալ փոփոխություններ, սկսած կոնկրետ գործողություններից, կոնկրետ օրինակ, Հայաստանին պետք է շահերի բախման մասին օրենք։ Հայաստանում շահերի բախումը կարգավորվում ա միայն բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։ Հաշվի առնելով Հայաստանի որպես երկիր սպեցիֆիկան․ փոքր հասարակություն, ուժեղ հորիզոնական կապեր և այլն, շահերի բախման էֆֆեկտիվ կարգավորումը հսկայական նշանակություն ունի։ Ու ինքը որպես կանխարգելող գործիք շատ կարևոր ա», - կարծում է ԵՀՀ ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը «Սիվիլնեթի» եթերում։

Ավելին