Swedish Delegation meeting Aug 2019

Գևորգ Տեր-Գաբրիելյանը հանդիպեց Շվեդիայի խորհրադարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Օգոստոսի 26-ին Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) խոսնակ, դոկտոր Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երևան: Ռիկսդագի նախագահ Նորլենը և պատվիրակության մյուս անդամները հանդիպումներ ունեցան ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընթրիքին ներկա էր ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Գևորգ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց ԵՀՀ աշխատանքը խաղաղարարության, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում: Նա նաև անդրադարձ կատարեց քաղաքական և հասարակական զարգացումներին Թավշյա հեղափոխությունից հետո, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և ՔՀԿ-ների ամենօրյա աշխատանքի վրա նրանց ազդեցությանը:

Ավելին