Ֆիրդուս․տեղի հիշողությունը գիրքն արդեն հասանելի առցանց

Firdus

Լուսանկարը՝ Տիգրան Ամիրյանի

2019-ին Եվրասիա համարգործակցություն հիմնադրամի «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում լույս տեսավ «Ֆիրդուս․ տեղի հիշողությունը» գիրքը, որը Տիգրան Ամիրյանի և Սոնա Քալանթարյանի մի քանի տարիների աշխատանքի արդյունքն է, երբ Երևանի սրտում՝ Ֆիրդուսի փողոցում, դեռ եռուզեռ էր տիրում և քաղաքի այս մասին հատուկ ճարտարապետական կառույցներն էլ դեռ կանգուն էին։

Օրերս մենք ականատես էինք Ֆիրդուսի թաղամասի 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի եզակի պահպանված կառույցներից մեկի՝ Հանրապետության 9 նրբանցքում գտնվող սև տուֆից շենքի ոչնչացմանը։ Այս շենքի «տապալումով» սկիզբ է դրվում Ֆիրդուսի թաղմասում հնացած, բայց դեռ կանգուն մյուս շինությունների ոչնչացմանը։ Ամեն քանդված շենքի հետ, ոչնչացվում է ոչ միայն ժողովրդական ճարտարապետության վերաբերյալ պատկերացումները, այլ նաև կյանքի ձևերը, առօրյան, որոնք հատուկ են ոչ միայն այս տարածքում ապրող մարդկանց, այլ նաև առհասարակ երևանցիներին։

«Ֆիրդուս․ Տեղի հիշողությունը» գրքի միջոցով առաջարկում ենք վիրտուալ ճանապարհորդություն կատարել Երևանի Ֆիրդուս թաղամասում զգալով այս բազմամշակութային տարածքի ոգին։

 

Ավելին