Քննադատական մտածողության և մեդիագրագիտության դասընթացներ. Պրակ առաջին. Տրամաբանական սխալներ և հռետորաբանական շեղող կիրառուկներ

Սույն աշխատանքը ծնվեց որպես հավելյալ արդյունք Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից տարիներ շարունակ իրագործվող մի շարք ծրագրերի. սկզբում Մեծ Բրիտանիայի ֆինանսավորմամբ իրագործվող հայ-ադրբեջանական երկխոսական ծրագրերի, որոնք շարունակվեցին՝ ֆինանսավորվելով Եվոպական Միության (ԵՄ) 2 կողմից. հետո՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրագործվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացվածմասնակցության համար» (ՄՔՏՄ) 3 ծրագրի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) 4 առաջնորդությամբ իրագործվող: Այդ ծրագրերը թույլ տվեցին ԵՀՀ-ին զարգացնել իր նշանակալի մոտեցումները, որ մենք անվանում ենք կոնֆլիկտների տրանսֆորմացիայի և քննադատական մտածողության դպրոցներ: