Սարհատ Պետրոսյան

«ուրբանլաբ» քաղաքային հետազոտահեն կազմակերպության հիմնադիր, տնօրեն

2012-2018 թթ. հիմնադրել և ղեկավարել է «ուրբանլաբ» քաղաքային անկախ հետազոտական կազմակերպությունը։ Սարհատ Պետրոսյանը 2018-ի օգոստոսին նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար և այդ պաշտոնում աշխատել է մինչև 2019 թվականի հոկտեմբեր ամիսը։ 2020 թվականի մայիսին վերանշանակվել է «ուրբանլաբ» տնօրեն։ Ավելի մանրամասնՍարհատ Պետրոսյանն ունի ճարտարապետության մագիստրոսի աստիճան և գիտությունների թեկնածուի աստիճան քաղաքաշինության ոլորտում`Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանից:

2004-2017 թվականներին դասավանդել է նույն համալսարանի Քաղաքային նախագծման բաժնում։  Նրա ուսումնասիրության շրջանակում մշտապես եղել են քաղաքային նախագծման հատկանիշները և քաղաքի զարգացման քաղաքականությունների մշակումը։

Սարհատ Պետրոսյանը 2007 թվականից եղել է քաղաքային զարգացման և պլանավորման լոկալ և միջազգային փորձագետ։ Նա աշխատել է Իմեջին Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի կենտրոն ՀԿ-ի, Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի, ԴՎՎ Ինթերնեյշնլի, Համաշխարհային բանկի խմբի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և մի շարք այլ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։

2016-ին համադրել է Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի ճարտարապետական բիենալեում։ Սարհատ Պետրոսյանը հեղինակել կամ համահեղինակել է Հայաստանում և արտերկրում հրատարակված ավելի քան 20 աշխատություններ և հոդվածներ։