Timatika (part 19)

03.08.2017

Ավագանին համայնքի ղեկավարի իրական հակակշիռն է, այնինչ Հայաստանում հաճախ վերածվում է կցորդի: Ավագանու անդամները չեն վարձատրվում իրենց աշխատանքի համար, սակայն դրա փոխարեն օգտվում են դիրքից և օրինակ հարկերից ազատում իրենք իրենց: Աշտարակի ավագանու անդամները արդեն 5 տարի է հարկային արտոնություն են ստանում, իսկ Լոռու մարզի Սվերդլով համայնքի ավագանու անդամը նույնիսկ զարմանում է` ով լիներ կողմ չքվեարկեր որդուն հարկից ազատելու որոշմանը: