Հայաստանում խտրականության արգելման վերաբերյալ օրենսդրությանն ուղղված ծրագիր (2015)

Հայաստանում խտրականության արգելման վերաբերյալ օրենսդրությանն ուղղված ծրագիրն իրականցվել է Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը նպատակ էր հետապնդում բանավեճեր և քննարկումներ իրականացնել Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության հետ խտրական դրսևորումների հարցերի և խտրականության արգելման օրենսդրության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ։ Ծրագրի խնդիրներն էին խթանել խտրականության արգելման միջոցների անհրաժեշտության ընկալումը Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության և հանրության շրջանակներում և աջակցել  կառավարության ու միջազգային հանրության՝ խտրականությունն արգելող ուժեղ և ընդգրկուն  օրենսդրություն ստեղծելու ջանքերին, օրենսդրություն, որը հետագայում կընդունվի խորհրդարանի և հանրության կողմից։ Ծրագրի գործողություններն ընդգրկել են իրավական վերլուծություններ, կրթական վավերագրական ֆիլմի պատրաստում, առցանց հարցազրույցներ և հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների վերապատրաստումներ։

2012 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել էր խտրականությունն արգելող օրենքի նախագծի մշակում՝ ընդգծելով նաև խտրականության կանխարգելման նպատակով գործողությունների կարևորությունը։

Ավելին