Գառնի․ ակտիվիստը՝ գյուղապետի թեկնածու

12.04.2017

Գառնիում Ազատ գետի անխոչընդոտ հոսքի համար պայքարող Արուսյակ Այվազյանն առաջադրվել է որպես գյուղապետի թեկնածու։ Այվազյանի խոսքով՝ մի քանի կուսակցություններ առաջարկել են իրեն նրանց անունից թեկնածու առաջադրել։ Սակայն ակտիվիստը մերժել է, ինքնաառաջարդվել է և ոչ մի կուսակցություն չի ներկայացնում։