Մեդիա

Ծրագիրն ուղղված է այլընտրանքային բովանդակության ստեղծմանը և այլընտրանքային, ժամանակակից արվեստի հասանելության ապահովմանը` նոր տեխնոլոգիաների օգնությամբ մուլտիմեդիա պլատֆորմ ստեղծելու միջոցով: www.webtv.am ինտերնետային հեռուստատեսային հարթակում առաջին անգամ Հայաստանում ավանդական հեռուստատեսային ձևաչափը զուգակցվում է նոր տեխնոլոգիաների հետ` ակտիվացնելով մշակույթ սպառող և ստեղծող լսարանները: Ծրագիրն էլեկտրոնային հասարակության համար ստեղծում է մատչելի և հասանելի միջոց` ծանոթանալու արվեստի և մշակույթի ստեղծագործություններին:
Իրականացման 8 ամիսների ընթացքում www.webtv.am ինտերնետային հեռուստատեսային հարթակում ցուցադրվել են վերջին 20 տարիների ընթացքում հայ ռեժիսորների կողմից ստեղծված ֆիլմերը, մասնավորապես՝ վավերագրական, ստեղծվել է ժամանակակից հայ արվեստի, արտ-դիզայն հայեցակարգերի, ժամանակակից զարգացումների և միտումների մասին պատմող 39 վերլուծական հաղորդում, վիրտուալ կինոթատրոնում ցուցադրվել է 12 ֆիլմ, ուղիղ եթերում տեղի է ունեցել 12 քննարկում:

Տվյալ ուղղությամբ ԵՀՀ-ի իրականացրած աշխատանքին ծանոթանալու համար սեղմել այստեղ:

Ավելին