Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման «բաց դռների» դրամաշնորհային սխեմայով տրամադրված դրամաշնորհներ (2011 - 2012)

«Բաց դռների» մեխանիզմն իրենից ներկայացնում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի մի մաս, որը համատեղ իրականացվում է կազմակերպությունների կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Թուրք-հայկական բիզնես զարգացման խորհուրդը: Մեխանիզմը կաջակցի նորարար և (կամ) պիլոտային գաղափարներին, որոնք կոչված են աջակցել Հայաստան-Թուրքիա երկխոսությանը, մեծացնել այդ երկխոսությունում մասնակցող կազմակերպությունների թիվը, ինչպես նաև արծարծել հարցեր, որոնք մինչ այդ դուրս էին մնացել ծրագրի շրջանակից:

2011 թվականի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը ստացվել են ընդհանուր թվով 27 հայտեր, որոնցից 11-ը ներառվել են կարճ ցանկում: 2011թ. մարտի 12-ին, ապրիլի 29-ին և հունիսի 22-ին Հայաստան-Թուրքիա «բաց դռներով» դրամաշնորհների ծրագրի մրցութային հանձնաժողովի գումարած նիստերում ֆինանսավորման համար հաստատվել են 9 հայտեր: Մի շարք հայտեր դեռևս քննարկման փուլում են: