Guidebook on Advancing Community Initiatives (in Armenian)

Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունը (այսուհետ` Նախաձեռնություն) ՏԻ-անը բնակիչների մասնակցության ձևերից մեկն է: Նախաձեռնությունը համայնքային որևէ հարց համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու, ավագանու կողմից քննարկելու և դրա վերաբերյալ ավագանու որոշումը ստանալու բնակիչների նախաձեռնությունն է: Համայնքում Նախաձեռնությունը կազմակերպվում է այն հարցերի կամ խնդիրների շուրջ, որոնք վերաբերում են համայնքային կյանքին և, միևնույն ժամանակ, առնչվում են համայնքի ավագանու կամ ղեկավարի լիազորություններին: Իսկ համայնքային խնդիրները լինում են` օրենքով սահմանված համայնքի պարտադիր և ավագանու կողմից սահմանված համայնքի կամավոր խնդիրներ: Համայնքային խնդիրների լուծման հետ կապված` համայնքում կարող են լինել տարբեր իրավիճակներ, հնարավորություններ, դրանց լուծումը կարող է պայմանավորված լինել որոշակի ռեսուրսների առկայությամբ, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով: