GSP+-ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը Հայաստանում

EU FlagDRI logoGSP + logoEPF logo arm

2018թ․-ի փետրվարի 1-ից Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)՝ Democracy Reporting International (DRI)-ի աջակցությամբ Հայաստանում իրականացնում է «GSP+-ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է «GSP+-ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը» համաշխարհային ծրագրի շրջանակներում, որը DRI-ն իրականացնում է հետևյալ 9 երկրներում՝ Հայաստան, Բոլիվիա, Կաբո Վերդե, Ղրղզստան, Մոնղոլիա, Պակիստան, Պարագվայ, Ֆիլիպիններ, Շրի Լանկա:

GSP+-ը կամ Արտոնությունների ընհանրացված համակարգը ոչ միայն հնարավորություն է տալիս դրա մասնակից 9 պետություններին, այդ թվում՝ Հայաստանին օգտվել ԵՄ-ի կողմից տրամադրվող տնտեսական արտոնություններով, այլև պարտավորեցնում է այդ պետություններին պատշաճ կատարել ՄԱԿ-ի՝ մարդու և աշխատանքային իրավունքներին վերաբերող 27 կոնվենցիաները։

Ծրագրի միջոցով ԵՀՀ-ն նպատակ ունի հզորացնելու Հայաստանի մարզային ՀԿ-ների կարողությունները՝ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին, ինչպես նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեին հասցեագրված որակյալ, հիմնավորված այլընտրանքային զեկույցների մշակման հարցում:

Առաջիկայում Հայաստանի կառավարությունը պիտի ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմիններին ներկայացնի հետևյալ միջազգային պայմանագրերի կատարման վերաբերյալ ազգային զեկույցները. 1) Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա, որի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2019 թ-ի հունվարի 22-ը, 2) Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիր, որի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ-ի մայիսի 30-ը:

Ծրագրի սկզբում ԵՀՀ-ի կողմից ընտրված մարդու իրավունքների փորձագետները՝ նախօրոք ընտրված մարզային ՀԿ-ների համար նախապատրաստելու են և վարելու երկօրյա համապարփակ դասընթաց: Դասընթացը տեղի է ունենալու Երևանում և կենտրոնանալու է ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ այլընտրանքային զեկույցների ներկայացման առանցքային փուլերի վրա: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաև այլընտրանքային զեկույցների մշակման, այնտեղ մարդու իրավունքների ոլորտում առկա առանցքային հիմնախնդիրների ճիշտ արտացոլման հմտությունների ձևավորման վրա։

Դասընթացի ավարտից հետո փորձագետները՝ ԵՀՀ աշխատակիցների և դասընթացի մասնակիցների հետ համատեղ մշակելու են այլընտրանքային զեկույցների մշակման ընթացքում ՀԿ-ներին շարունակական ուղղորդման տրամադրման, ինչպես նաև այլընտրանքային զեկույցների մշակման աշխատանքային ժամանակացույցը: Փորձագետներն ապահովելու են զեկույցները մշակող ՀԿ-ների աշխատանքային խմբերի հետ կանոնավոր հեռահաղորդակցությունն ու աջակցելու և ուղղորդելու նրանց զեկույցների մշակման բոլոր փուլերում:  

Ծրագրի իրականացման ընթացքում ԵՀՀ-ն փորձագետների հետ համատեղ կանցկացնի երեք կողմնորոշիչ հանդիպումներ (coordination meetings), որոնց ընթացքում մարզային ՀԿ-ները հնարավորություն կունենան առանձնացնելու այլընտրանքային զեկույցների մշակման հետ կապված յուրաքանչյուրի ՀԿ-ի ուժեղ կողմերը, կատարելու աշխատանքի բաժանում, բաշխելու ռեսուրսները և այլն: Ակնկալվում է, որ զեկույցների նախնական տարբերակները (հայերենով) պատրաստ կլինեն կողմնորոշիչ հանդիպումների ավարտին,  կվերջնականացվեն խորհրդատուի կողմից և կթարգմանվեն անգլերեն՝ մինչև ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ ներկայացնելը:

Փորձագետների կողմից վարած դասընթացիկողմնորոշիչ հանդիպումների և լայնածավալ ուղղորդմանարդյունքում ակնկալվում է նախապատրաստել և ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե, ինչպես նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտե ներկայացնել առնվազն չորս այլընտրանքային զեկույց:

 

EIDHR/2016/376-915

Տվյալ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից

GSP+-ի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ:

Ավելին