ԵՄ-Մոլդովա և ԵՄ-Վրաստան երկկողմանի քաղաքացիական հասարակության հարթակների փորձի կիրառումը Հայաստանում (2017-2018)

«ԵՄ-Մոլդովա և ԵՄ-Վրաստան երկկողմանի քաղաքացիական հասարակության հարթակների փորձի կիրառումը Հայաստանում» ծրագրի նպատակն էր նպաստել Արևելյան գործընկերության (ԱլԳ) ինստիտուցիոնալ զարգացմանը՝ ապահովելով ԵՄ-ի հետ Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի երկկողմանի հարաբերությունների շրջանակներում որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության արդյունավետ ներգրավմանը։

Ծրագիրը իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից, Պրոմո-Լեքս ասոցիացիայի (Մոլդովա) և Լիբերալ ակադեմիայի (Վրաստան) հետ համատեղ՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2017թ․տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում։

Ծրագիրը իրականացնող կողմերը անցկացրել են մի շարք հարցազրույցներ Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի իշխանությունների, ԵՄ պատվիրակությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում վերլուծել են ԵՄ-Վրաստան և ԵՄ-Մոլդովա երկկողմանի քաղաքացիական հասարակության հարթակների ներկա իրավիճակը և փորձը և մշակել են մի շարք առաջարկություններ այդ հարթակների գործունեությունը ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Վրաստանի և Մոլդովայի փորձի ուսումնասիրության, ինչպես նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության և պետական հաստատությունների ներկայացուցիչների հետ իրականացված հարցազրույցների արդյունքում մշակվել են ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի շրջանակներում քաղաքացիական հասարակության ներգրավմանն ուղղված առաջարկություններ։ 

 

Ավելին