Գառնիում ծննդատուն կա, ծննդաբերություններ չկան

12.04.2017

Շուրջ 20000 բնակչի սպասարկող Գառնիի առողջության կենտրոնում ծննդատուն կա, որտեղ, սակայն, ծննդաբերություններ չեն ընդունում։ Նախորդ տարի կառավարությունը 20 միլիոն դրամ է հատկացրել ծնարանի հիմնային վերանորոգման համար, սակայն ամբողջ հիվանդանոցում և ոչ մի վիրաբույժ չկա. ծննդաբերության ժամանակ առաջացած հնարավոր բարդությունները տեղի բժիշկները չեն կարողանա լուծել։ Ամբուլատորիայի գործառույթներով աշխատող երբեմնի հմուտ հիվանդանոցը փակման վտանգի տակ է։