Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ (ԵՀՀ) հայտարարում են դասընթացավարի հայտերի հավաքագրման մրցույթ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ (ԵՀՀ)

հայտարարում են հայտերի հավաքագրում

դասընթացավարի / խորհրդատուի

ընտրության նպատակով

տեսարվեստի ոլորտում գործունեություն իրականացնող ՔՀԿ-ների կարողությունների զարգացման դասընթացներ և խորհրդատվություն տրամադրելու համար:

Հայտ կարող են ներկայացնել միայն տեսարվեստի բնագավառում  դասընթացավարի և/կամ խորհրդատուի աշխատանքային փորձ ունեցող դիմորդները:

Փորձառության բնագավառները պետք է ընդգրկեն նշված ցուցակից մեկ կամ ավելի կետեր.

– Տեսարվեստի միտումները Հայաստանում և աշխարհում, որոնք վերաբերվում են ՔՀԿ-ներին;

–  Ռազմավարություններ և գործիքներ, որոնք աջակցում են ՔՀԿ-ների գործունեությանը Հայաստանում և աշխարհում;

– Տեսարվեստի բնագավառում գործող ՔՀԿ-ների կայունության  լավագույն փորձը՝ Հայաստանում և աշխարհում;

–  Տեսարվեստի բնագավառում գործող ՔՀԿ-ների  ֆոնդահայթայթման առանձնահատկությունները `դոնորներ, գործիքներ,մեթոդաբանություններ;

–  Տեսարվեստի ՔՀԿ-ների  արդյունավետ հաղորդակցման, ցանցային գործունեության և մարքեթինգի առանձնահատկությունները;

–  Տեսարվեստի ՔՀԿ-ների  արդյունավետ կազմակերպչական կառավարման առանձնահատկությունները:

Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն փաթեթ, որը ներառում է.

ա) հետաքրքրվածության նամակը, որը հստակ կնկարագրի հայտատուի փորձառության ոլորտը և աշխատանքային փորձը, որպես դասընթացավար և կամ   խորհրդատու տեսարվեստի բնագավառում, այն նաև պետք է մատնանշի ակնկալվող վարձատրության դրույքաչափերը;

բ) մասնագիտական կենսագրություն;

գ) դասընթացի/խորհրդատվության համար ընտրված ուսուցման մոդուլը և / կամ մեթոդաբանությունը.

Դիմումի փաթեթը պետք է ուղարկել  [email protected]   էլեկտրոնային  հասցեով՝ ԵՀՀ  Ծրագրի ղեկավար Փիրուզե  Մանուկյանին: Նամակի առարկան պետք է նշել՝ Visual Arts Trainers / Consultants, ձեր անունը / ազգանունը

Դիմումի փաթեթի ներկայացման վերջնաժամկետն ՝ 2017 թ. հոկտեմբերի 6-ը, ժամը՝ 17:00:

Նախնական ընտրվածները կտեղեկացվեն մինչև 2017 թվականի հոկտեմբերի 10-ը:

Վերջնական ընտրությունը հիմնված կլինի ՔՀ Կամուրջ ծրագրի թիմի հետ հարցազրույցի արդյունքների վրա:

Ընտրված մասնագետները կհրավիրվեն եռօրյա դասընթացների՝ իրենց կողմից ընտրված կոնկրետ բաժինների համար։ Դասընթացը տեղի կունենա  Երևանում՝ 2017թ. հոկտեմբերի 25-27-ը, տեսարվեստի բնագավառում գործող ՔՀԿ 20 ներկայացուցիչների համար:

ՔՀ Կամուրջ ծրագիրը կարող է տրամադրել նյութական աջակցություն Երևանից կամ Հայաստանից դուրս բնակվող  դասընթացավարներին / խորհրդատուներին:

ՔՀ Կամուրջ ծրագրի մասին

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:

Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է`

–   Կատարել մինչև 200 ՔՀԿների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։

–   Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։

–   Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։

–   Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։

–   Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։

–   Together4armenia առցանց հարթակի զարգացում:

Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ:  Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.

Ավելին